ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՆԱՍԱ-ում Արմագեդոնին նախապատրաստվելու բաժին է բացվել

ՆԱՍԱ-ում Արմագեդոնին նախապատրաստվելու բաժին է բացվել
12.01.2016 | 21:41

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, նոր բաժին է բացել, որը զբաղվելու է Երկիրը տիեզերական վտանգներից ու սպառնալիքներից պաշտպանելու հարցերով։ Բաժնի անվանումը Երկրային պաշտպանության համակարգման բաժին է, լրագրողներն արդեն կնքել են «Արմագեդոնին նախապատրաստվելու բաժին»: «Երկրացիներ, հանգիստ քնեք: ՆԱՍԱ-ն հենց նոր ստեղծել է մոլորակը կործանիչ երկնաքարերից պաշտպանելու հարցերով զբաղվող բաժին»,-գրել է The Huffinghton Post պարբերականը: Բաժնի աշխատակիցները պետք է հայտնաբերեն Երկրի համար վտանգ ներկայացնող երկնային մարմիններն ու քայլեր ձեռնարկեն հնարավոր աղետը կանխելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ